Լավ ներկայացում, վատ հանդիսատես

Անուշ  Յոլյան

Աղբյուր` http://www.artlife.amՎերջերս ներկա էի Հակոբ Պարոնյանի անվ. Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Էսպես մինչև ե՞րբ…» ներկայացմանը: Այն շատ արդիական և հետաքրքիր էր, և շոշափվում էր հայ ընտանիքի առօրյա խնդիրները: Ներկայացման մեջ խաղում էին անվանի դերասաններ, այդ թվում` Ռուզաննա Գասպարյանը, Բորիս Պեպանյանը, Սամվել Բաղինյանը և Ավո Խալաթյանը: Բայց որքան ոգևորություն ապրեցի ներկայացումից, այդքան էլ հիասթափություն`մեր հայ հանդիսատեսից, երբ նույն դահլիճում նկատեցի այնպիսի մարդկանց, որոնք իրենց պահվածքով մշտապես խանգարում էին մյուսներին դիտելու ներկայացումը: Read the rest of this entry »

Երթուղային տաքսի N13

Հռիփսիմե Բալյան

Իմ ուսանողական օրը սկսվում և ավարտվում է երթուղային տաքսում: Արդեն երկու տարի է, ինչ ես ամեն օր` առավոտյան, նստում եմ մեր շենքի կողքից իր երթը սկսող 13 համարի երթուղայինը, իսկ դասերից հետո տուն վերադառնում նույն երթուղայինով: Այս ընթացքում արդեն հասցրել եմ լավ ծանոթանալ 13-ի և՛ վարորդներին, և՛ մեքենաներին:

Մեքենաների վերաբերյալ բավարար է ասել, որ բոլորը «ՌԱՖ» մակնիշի են: Իսկ վարորդներից կցանկանայի առանձնացնել հատկապես երկուսին, որոնցից մեկի անունը դրել եմ «Դժգոհիկ», իսկ մյուսինը Read the rest of this entry »

Հարցում. ուսանողուհիները նախընտրում են շուտ ամուսնանալ, բայց աշխատել նույնպես ուզում են

Գայանե Սարգսյան, Անուշ Յոլյան, Վարդուհի Հարությունյան

Վերջերս «Բրոշկա»-ի անձնակազմը իր իսկ անդամների միջև իրականացրեց լրագրողական հարցում` պարզելու, թե որն է ուսանողության համար առաջնային` սեփական ընտանիքի, թե կարիերայի ստեղծումը: Լրագրողական հարցմանը մասնակցեց 19 ուսանողուհի, որոնց մեծ մասը 18 տարեկան են Read the rest of this entry »

ՓԱՌՔ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

This slideshow requires JavaScript.

Լուսանկարները` Հասմիկ Առաքելյանի և Լարիսա Ասլանյանի

Փորձագետ. Սեւանի ավազանում ոսկու վերամշակման գործարան չի կառուցվի

«Բրոշկայի» թղթակից Նարե Տեր-Գաբրիելյանը հարցազրույց է վերցրել Հայաստանի նախագահին առընթեր` Սևանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահի տեղակալ, կենսաբանական գիտութունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանից: Read the rest of this entry »

Չգրված օրենքի խախտում. ուսանողական ավտոբուսի աթոռները այլևս «անձեռնմխելի չեն»

Սոնա  Բագրատյան

Ինչպես հայտնի է, շատ ուսանողներ, ովքեր ապրում են Երևանից դուրս, ամեն առավոտ ուսանողական մեծ ու հարմարավետ ավտոբուսներով գալիս են դասի: Ես էլ ապրում եմ Հրազդանում  և ամեն օր, առավոտյան ժամը 7:10 կանգառում սպասում եմ ուսանողական ավտոբուսի: Ճանապարհը տևում է մոտ մեկ ժամ: Դասերը սկսվում են ժամը 9-ին:  Ընդհանուր առմամբ ուսանողական ավտոբուսով դասի գալը շատ հետաքրքիր է. ծանոթանում ես նոր մարդկանց հետ, նոր ընկերներ ես ձեռք բերում, ամեն առավոտ միասին ասել-խոսելով գնում ենք դասի: Բայց… Read the rest of this entry »

Գետնանցումների ապահով լինելն առայժմ հարաբերական է

Գայանե Սարգսյան

Վերջին ամիսներին ճանապարհային ոստիկանությունը հետիոտներին, մեղմ ասած, ակտիվորեն հորդորում է չխախտել երթևեկության կանոնները և փողոցը հատել թույլատրելի վայրերում կամ օգտվել գետնանցումներից: Ոստիկանությունը նաև հայտարարում է, որ հարյուրավոր հետիոտներ արդեն տուգանքի են ենթարկվել կանոները խախտելու համար:

Բայց արի ու տես, որ մարդիկ շարունակում են փողոցը հատել այնտեղ, որտեղ համարում են հարմար` անգամ այն վայրերում, որտեղ հարևանությամբ գետնանցում կա: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ չեն օգտվում գետնանցումներից,  չէ՞  որ  դրանք ստեղծվել են հենց անվտանգություն ապահովելու նպատակով:

Խոստովանեմ, որ ես Read the rest of this entry »

Ականատես. վրաերթ, փախուստ և … շան բախտ

Ադրինե Բաբաջանյան

Մեր օրերում հաճախ է պատահում, որ ականատես կամ մասնակից ես լինում այնպիսի դեպքերի, որոնք տպավորվում են և երկար ժամանակ հանգիստ չեն տալիս քեզ:

Վերջերս մի դեպքի ականատես էլ ես դարձա, երբ սովորականի պես դասից տուն էի վերադարռնում և, ինչպես մյուս հետիոտները, ճանապարհը հատեցի նախատեսված վայրում:

Սակայն րոպեներ անց նույն հատվածում թույլատրելի արագությունը գերազանցած մի ավտոմեքենա Read the rest of this entry »

“Անշահախնդիր” հյուրասիրություն ընտրյալների համար

Տաթևիկ Շահնազարյան

Մի քանի օր առաջ առիթ ունեցա ներկա գտնվել Երևանի հայտնի հյուրանոցներից մեկի գործընկերների համար կազմակերպված ամենամյա միջոցառմանը: Ինչպես նշված էր հրավիրատոմսում բանկետի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ գործնական նորություններին, քննարկել որոշ հարցեր, փորձի փոխանակում իրականացնել իրենց գործընկերների հետ ոչ պաշտոնական մթնոլորտում: Read the rest of this entry »